«Զգում եմ ազատություն և հաճույք եմ ստանում ֆուտբոլից: Մոուրինիոյի ժամանակ այդպես չէր». Պոգբա
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Օլե-Գուննար Սուլշերի հետ աշխատելու մասին:
«Զգում եմ ազատություն: Ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից: Մոուրինիոյի համակարգում դա դժվար էր անել՝ հաշվի առնելով այն մարտավարությունը, որ մենք օգտագործում էինք: Նրա ժամանակ այդպես չէր: Ինձ դուր է գալիս շատ հարձակվելը, պրեսինգի ենթարկելը:
Պաշտպանությունում խաղալն իմ լավագույն բնութագրիչը չէ, սակայն երբեմն ես կարող եմ դրա վրա շեշտ դնել: Այն դիրքում, որտեղ ես հիմա խաղում եմ, ես և թիմակիցներս շատ լավ հասկանում ենք իրար: Ես զգում եմ, որ այս դիրքն ավելի հարմար է ինձ համար:
Ինձ օգնում է, որ թիկունքում խաղում են Մատիչն ու Էրերան: Ես գիտեմ, որ Մատիչն այնտեղ է լինելու, այնպես որ, մենք կարող են պրեսինգ իրագործել, ես կարող եմ հարվածել և շատ փոխանցել: Սա ես անում եմ այն պահից, երբ եկավ նոր մարզիչը: Զգում եմ, որ թիկունքում կա ապահովություն, դրա համար էլ ինձ ազատ եմ զգում:
«Տոտենհեմի» նկատմամբ հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար: Սա կարևոր ստուգում էր: Միավորները պետք էին թե՛ մեզ, և թե՛ նրանց, դրա համար էլ ես շատ հպարտ եմ:
Իմ գոլային փոխանցո՞ւմը: Այն հրաշալի ստացվեց, բայց մենք աշխատել էինք դրա վրա:
Թոփ-4-ը մեր նպատակն է: Մենք ցանկանում ենք պայքարել դրա համար»,- նշել է Պոգբան:
Սիրարփի Աղաբաբյան