Բաժիններ՝

Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել

Վերջին ամսվա ընթացքում Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել:  Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին:

Գամկրելիձեի խոսքով՝ տվյալ պահին լաբորատոր պայմաններում մարդկանց շրջանում խոզի գրիպի 144 դեպք է գրանցվել: Նրանցից վեցը մահացել են:

Նա ընդգծել է, որ երկիրը հեռու է համաճարակի գագաթնակետից, որը գրանցվում է 100 հազար բնակչի շրջանում 500 վարակված մարդու պարագայում: Այժմ այդքան բնակչի շրջանում վարակի 227 դեպք է գրանցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031