Դավիթ Շահնազարյանը «5-րդ ալիքի»-ին տված հարցազրույցում ասել է, որ ղարաբաղյան բանակցությունները «սկսվել են զրոյական կետից, այն, ինչ երազում էր Ադրբեջանը»:
Մենք հրաժեշտ ենք տալիս 2018 թվականին: Ժամեր անց այն պատմություն կդառնա: Գաղտնիք չէ, որ 2018 թվականն աշխարհաքաղաքական և ներքաղաքական բարդ իրավիճակներով ու զարգացումներով լեցուն տարի էր:
Տեսագրությունում երևացող անձը կասկածվում է դեկտեմբերի 26-ին, ժամը 17։30-ի սահմաններում, Տիգրամ Մեծ 10 հասցեի մոտ քաղաքացու բջջային հեռախոսը գրպանից գաղտնի հափշտակելու մեջ։
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Մոսկվայում առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու են Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման, Իդլիբում տիրող իրավիճակի, ինչպես նաև Սիրիային առնչվող այլ կարևոր օրակարգային հարցեր:
ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը:
ՀՔԾ-ի կողմից Սամվել Մայրապետյանի՝ Գերմանիա շտապ վիրահատության մեկնելու վերաբերյալ դիմումին ընթացք չտալու յուրաքանչյուր օրը վտանգի տակ է դնում նրա կյանքը, խախտում նրա ազատ տեղաշարժվելու հիմնարար իրավունքը։ Եթե այդ խախտումների արդյունքում Սամվել Մայրապետյանի առողջությանը հասցվի անդառնալի վնաս և նրա կյանքը հայտնվի անխուսափելի վտանգի առաջ, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ իշխանությունները։
Ֆրանսիայի հյուսիսում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի շուրջ 10 մասնակից է ձերբակալվել:
Բելառուսը Ռուսաստանի կազմում ընդգրկելու որևէ պլան գոյություն չունի: Իսկ երկու երկրների ինտեգրման փուլերը պարզ գրված են Միութենական պայմանագրում:
Ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին ու հարազատներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Չկալովկա գյուղի մի բնակիչ ոստիկանության Սևանի բաժին ահազանգել է, որ անհայտ անձը կամ անձինք, օգտվելով անասնագոմի դուռը կողպված չլինելու հանգամանքից, 12 գլուխ ոչխար ու մի այծ էին հափշտակել:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին՝ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին, Ճանապարհային ոստիկանությունը այս տարի էլ շուրջօրյա ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության ողջ տարածքում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:
Կրակոցներ Ավանում․ պարեկային ոստիկանները հրացանավորին վնասազերծել ու բերման են ենթարկել:
Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հունվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք 2018-ը համարում են Հայաստանի վարկանիշի բարձրացման, ոմանք էլ՝ դժվարությունների ու լարված տարի. այնուամենայնիվ, բոլորն էլ խոստանում են գալիք տարում կյանքի կոչել նախորդ տարի հնչեցրած բոլոր խոստումները:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 5-րդ ալիքի եթերում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կալանքին, քրեական գործին, իրենց անելիքներին, երկրորդ նախագահի գրքին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին անցնող տարին իր համար հաջողված է համարում:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:
Դեկտեմբերի 26-ի երեկոյան Վայոց ձորի Գետափ գյուղում ավազակային հարձակում էր կատարվել: Տուժողներն ամուսիններ էին:
Դեկտեմբերի 27-ին հայտնել էինք, որ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:
«Յոթ ամիս է՝ դիմում եմ Կառավարությանը, բայց Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի գտնում, որպեսզի հանդիպենք: Ես միշտ ասել եմ՝ նախկինում թեկուզև խաբում էին, բայց ընդունում էին:
Ձեզնից յուրաքանչյուրը հայոց բանակի մի մասնիկն է, և զինծառայողների սոցիալական ապահովմանն ուղղված մի շարք ծրագրերը, որոնք, հուսով եմ, շարունակական կլինեն, հնարավորինս կբարելավեն ու կապահովեն յուրաքանչյուրիդ բարեկեցիկ ներկան ու երաշխավորված ապագան:
Ռումինիայի «Tarom» ավիաընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է իրականացնել ծառայություն Բուխարեստ-Երևան ուղղությամբ:
Պատմության գիրկն է անցնում հերթական բանակային տարին: 2018 թվականն Արցախի զինված ուժերի համար անկասկած կհիշվի որպես արարումներով ու ձեռքբերումներով հարուստ ժամանակաշրջան:
Այս իրադարձությունը, ըստ Սողոմոնյանի՝ ի ցույց դրեց ՀՀ իշխանությունների իրական դեմքը. «Փոքրոգի, քինախնդիր, մանր հաջողություններով ուրախացող են։ Աստված իրենց հետ»։
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Վերլուծաբանների խոսքով՝ հակառակորդի դիրքերի ամրապնդման աշխատանքները սկսվել են Դուշանբեում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հրադադարի վերելակային համաձայնությունից հետո։ 168.am-ի տեղեկություններով՝ այդ աշխատանքները ներկայումս էլ շարունակվում են։
Եգիպտոսի անվտանգության ուժերը Կահիրեի Էլ-Գիզա շրջանում, ինչպես նաև Սինայի թերակղզում ոչնչացրել են 40 ծայրահեղականի: Նրանք ներգրավված են եղել քաղաքացիական, զբոսաշրջային մի շարք օբյեկտների եւ իրավապահ ուժերի վրա հարձակումների ծրագրում:
«Գալաքսի» ընկերությունների խումբում 2018 թվականը նշանավորվել է որպես նոր նախագծերի իրականացման, թիմերի ընդլայնման և սոցիալական պատասխանատվության ծրագրերի կյանքի կոչման տարի։ 1999թ.-ից գործող ընկերությունների խումբը ամփոփել է 2018թ. արդյունքները դրական ցուցանիշով՝ որպես պատասխանատու բիզնես Հայաստանի Հանրապետությանը փոխանցելով ավելի քան 13 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 27 միլիոն դոլար) հարկային վճարումների տեսքով։