
«Բոլորս միասին զարգացնենք ու հզորացնենք Հայաստանի Հանրապետությունը». Գալուստ Սահակյան

Մենք հրաժեշտ ենք տալիս 2018 թվականին: Ժամեր անց այն պատմություն կդառնա:
Գաղտնիք չէ, որ 2018 թվականն աշխարհաքաղաքական և ներքաղաքական բարդ իրավիճակներով ու զարգացումներով լեցուն տարի էր:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք մուտք ենք գործում 2019 թվական՝ նոր հաջողություններ արձանագրելու հաստատակամությամբ: Նոր տարում խաղաղություն եմ մաղթում մեր ժողովրդին: Ձեզ ու ձեր ընտանիքներին ցանկանում եմ երջանկություն, քաջառողջություն և սեր: Թո՛ղ յուրաքանչյուրիս ընտանիքում և մեր սիրելի հայրենիքում միշտ միասնություն ու կայունություն լինի:
Բոլորս միասին զարգացնենք ու հզորացնենք Հայաստանի Հանրապետությունը, շենացնենք ու կենսունակ պահենք մեր երկիրը: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր հայրենիքի պաշտպաններին, անձնազոհությամբ ու նվիրումով մեր երկրի սահմանները անառիկ պահող զինվորներին ու սպաներին: Աստված ձեզ, մեզ, բոլորիս պահապան:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Գալուստ Սահակյան
Մենք հրաժեշտ ենք տալիս 2018 թվականին: Ժամեր անց այն պատմություն կդառնա: Գաղտնիք չէ, որ 2018 թվականն աշխարհաքաղաքական և…
Gepostet von Գալուստ Սահակյան am Samstag, 29. Dezember 2018