5 մթերք, որոնք հարկավոր են երիկամների առողջության համար

Երիկամների բնականոն աշխատանքը չափազանց կարևոր է: Med2.ru-ն ներկայացրել է մթերքների ցանկը, որոնք կօգնեն լավացնել երիկամների աշխատանքը:

Ծաղկակաղամբ: Ծաղկակաղամբը մեծ քանակով վիտամին C, ֆոլաթթու և մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Երիկամների աշխատանքին նպաստում է նաև գազարը. այն բետա-կարոտին է պարունակում, որն օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը: Ինչպես հայտնի է, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը և հիպերտոնիան երիկամների աշխատանքի վատացման պատճառներից են:

Երիկամների աշխատանքի վրա դրական ազդեցություն է ունենում նաև խնձորի օգտագործումը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ խնձորը կարող է երիկամները պաշտպանել վնասումից, քանի որ նյութ է պարունակում, որն օրգանիզմից դուրս է բերում տոքսինները:

Երիկամների աշխատանքի խանգարումը կանխարգելել կօգնի սոխի օգտագործումը:  Մասնագետների խոսքով՝ սոխը նյութեր է պարունակում, որոնք օգնում են իջեցնել զարկերակային ճնշումը:

Կարդացեք նաև

Երիկամային անբավարարության զարգացմանը կարող է խոչընդոտել նաև սխտորը: Այն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք հակաբորբոքային ազդեցություն են ունենում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս