Բաժիններ՝

Ո՞վ է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը Օլե-Գուննար Սուլշերն է:

45-ամյա նորվեգացին թիմը կգլխավորի մինչև մրցաշրջանի ավարտը՝ փոխարինելով թիմից հեռացված Ժոզե Մոուրինիոյին:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դժվար թե չճանաչեն Սուլշերին: Նորվեգացին, որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել մանկունյանցիների կազմում 1996 թվականից մինչև 2007 թվականը՝ խփելով 126 գոլ 366 խաղում: Նա ակումբի հետ նվաճել է 12 գավաթ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգա և 6 չեմպիոնական տիտղոս ԱՊԼ-ում:

Սուլշերի կարիերայում ամենավառ խաղը 1998/99 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է: Սուլշերն այդ խաղում խփեց իր հայտնի գոլը՝ Կաննի դարպասը: Այդ գոլը հավերժ մնալու է մանչեսթերյան ակումբի պատմությունում:

««Մանչեսթեր Յունայթեդն» իմ սրտում է: Հրաշալի է վերադառնալ այստեղ նման դերում: Ես չեմ համբերում, թե երբ եմ անցնելու աշխատանքի այս շատ տաղանդավոր կազմի, անձնակազմի և ակումբում բոլորի հետ»,- արդեն խոստովանել է Սուլշերը:

2008-2011 թվականները Սուլշերն արդեն աշխատել է մանչեսթերյան ակումբի մարզչական շտաբում: Դա եղել է նրա դեբյուտը՝ որպես մարզիչ:

Այնուհետև Սուլշերը մարզել է մի քանի ակումբներ, այդ թվում՝ ԱՊԼ-ն ներկայացնող ակումբ: Սուլշերի մարզչական ամենամեծ հաջողությունները եղել են «Մոլդեում»՝ երկու աաջնություն (2011, 2012) և մեկ գավաթ (2013):

Նորվեգացին կներկայանա՝ որպես մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ, դեկտեմբերի 22-ին՝ «Քարդիֆի» դեմ խաղում: Ի դեպ,սա այն ակումբներից մեկն է, որը մարզել է Սուլշերը:

Սուլշերի գլխավոր օգնականը կլինի Մայք Ֆելանը, ով ևս մանչեսթերյան ակումբի նախկին ֆուտբոլիստ է: Բացի այդ, Ֆելանն ընդմիջումներով մարզել է ակումբը 14 տարի: Նա հեռացավ թիմից 2013 թվականին՝ Սըր Ալեքս Ֆերդյուսոնի հետ:

Մայքլ Կերիկը, ով գլխավորեց ակումբը Մոուրինիոյի հեռանալուց հետո գրեթե մեկ օր, ևս կմնա մարզչական շտաբում:

Սուլշերը դեռ «Մոլդեի» գլխավոր մարզիչն է: Նա ունի պայմանավորվածություն և կվերադառնա իր ակումբ գարնանը: Մրցաշրջանը Նորվեգիայում սկսվում է մարտի 31-ից: Ստացվում է, որ Սուլշերը բաց կթողնի մրցաշրջանի պատրաստությունը և ներքին առաջնության մի քան տուրեր: Այդ ընթացքում նրան կփոխարինի Էրլինգ Մոեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս