Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդն» իմ սրտում է, և հրաշալի է վերադառնալ մարզչի դերում». Օլե-Գունար Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է իր վերադարձն ակումբ:

45-ամյա նորվեգացին գլխավորեց ակումբը Ժոզե Մոուրինիոյի հեռացումից հետո:

««Մանչեսթեր Յունայթեդն» իմ սրտում է, և հրաշալի է վերադառնալ մարզչի դերում:

Ես անհամբերությամբ սպասում եմ այս տաղանդավոր թիմի, անձնակազմի և ակումբում բոլորի հետ աշխատանքին»,- Սուլշերին է մեջբերում մանկունյանցիների պաշտոնական կայքը:

Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 1996-2007թթ. և անցկացրած 366 խաղերում դարձել է 126 գոլի հեղինակ: Նա ակումբի հետ նվաճել է 12 տիտղոս, ներառյալ՝ Չեմպիոնների լիգան և Անգլիայի առաջնության 6 չեմպիոնություն:

2008-11թթ. Սուլշերը մարզում էր «Կարմիր սատանաների» պահեստային թիմը, այնուհետև որպես գլխավոր մարզիչ՝ աշխատել է նորվեգական «Մոլդեում» և վալիական «Քարդիֆում»:

ԱՊԼ-ի 17 տուրերից հետո հավաքելով 26 միավոր՝ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս