Բաժիններ՝

Չինաստանի Լանֆան քաղաքում արգելել են տոնել Սուրբ Ծնունդը

Չինաստանի Լանֆան քաղաքի իշխանություններն արգելել են Սուրբ Ծնունդի հրապարակային տոնակատարությունը: Այդ մասին հայտնել է South China Morning Post հրատարակությունը:

Արգելքը վերաբերել է Սուրբծննդյան զարդարանքներին ու այն միջոցառումներին, որոնք կապված են տոնի հետ: Պաշտոնյաների որոշման մեջ ասվում է, որ խանութներին չի թույլատրվում Սուրբծննդյան ներկայացումներ ու գովազդային ակցիաներ անցկացնել:

Սուրբծննդյան տոնածառներ, պսակներ, գուլպաներ կամ Սանտա-Քլաուսի ֆիգուրներ վաճառողներին նույնպես պատիժ է սպասում: Քաղաքի վարչակազմի աշխատակիցներից մեկը ճշտել է, որ արգելքը վերաբերում է ոչ միայն տոնական ապրանքներին, այլ փողոցներում իրականացվող վաճառքներին եւ գործում է ոչ միայն Սուրբծննդյան տոնի ընթացքում:

Բացի այդ, իշխանությունները հորդորել են հայտնել զբոսայգիներում եւ պուրակներում «պրոպագանդվող կրոնի» մասին: Թե հատկապես ինչ կրոն է նկատի առնվում, չի ճշտվում: Կաթոլիկական Սուրբ Ծնունդը տոն չէ Չինաստանում, սակայն տոնական խորհրդանիշները բազմաթիվ քաղաքներում շատ տարածված են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս