«Խնդրում եմ հասարակությանը հուզող թեմաների մասին նախ կարծիք ու գնահատական հարցնել նորընտիր պատգամավորներից». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքնանիր էջում գրում է.

«Հարգելի լրագրողներ,

Իհարկե, ընտրություններից հետո քաղաքական օրակարգը մնում է խիտ, իսկ Հայաստանի շուրջ միջավայրը՝ անհանգիստ։

Արցախում զարգացումները, ՀԱՊԿ-ում իրավիճակը, Լուկաշենկոյի բացահայտումները, Լավրովի հարցազրույցը. թեմաները արդիական են, թեժ եւ մտահոգիչ։

Շնորհակալ եմ, որ ձեզ հետաքրքրում են նաեւ իմ գնահատականները։ Ասելիք շատ կա, եւ այն պատեհ պահին կրկին կդառնա մեր հանրության սեփականությունը։

Սակայն այս փուլում խնդրում եմ ձեզ այդ եւ հասարակությանը հուզող այլ թեմաների մասին նախ կարծիք ու գնահատական հարցնել նորընտիր պատգամավորներից։ Դա ավելի ճիշտ է, արդար եւ պրագմատիկ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31