
Որն է Եվրոպայի լավագույն տուրիստական ուղղությունը

Լեհաստանի Վրոցլավ քաղաքը նվաճել է Եվրոպայի 2018 թվականի լավագույն տուիստական ուղղության կոչումը՝ ստանալով հարցվածների ձայների մեծամասնությունը: Այդ մասին հայտնել է European Best Destinations-ը: «Լեհական Վենետիկի» օգտին է քվեարկել կայքի՝ քվեարկությանը մասնակցած 320 հազար օգտատերերից 41 հազարը:
Երկրորդ տեղում է Իսպանիայի հյուսիսում գտնվող Բիլբաոն, իսկ երրորդում՝ Ֆրանսիայի Կոլմարը: Հնգյակը եզրափակել են Խորվաթիայի Հվարը, որը գտնվում է համանուն կղզում, եւ Լատվիայի մայրաքաղաք Ռիգան:
Ընդամենը զբոսաշրջության համար լավագույնի կոչմանը հավակնում էին Եվրոպայի 20 քաղաքներ, ընդ որում դրանց թվում եղել են այնպիսի հանրաճանաչ տուրիստական ուղղություններ, ինչպիսիք են Փարիզը, որն արդյունքում զբաղեցրել է 13-րդ տեղը, եւ Ամստերդամը, որը հայտնվել է սոսկ 15-րդ տեղում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: