
Կարտոֆիլը՝ սոյայի սոուսով. այնքան համեղ է, որ կցանկանաք ամեն օր պատրաստել

Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ
2. Սոյայի սոուս
3. Սխտոր
4. Արևածաղկի ձեթ
5. Աղ, համեմունքներ
Պատրաստման եղանակը
1. Մաքրած կարտոֆիլը բաժանել հաստ կտորների:
2. Աղով համեմված ջրում եփել կարտոֆիլը մինչև կիսաեփ լինի:
3. Սոուսը պատրաստելու համար խառնել սոյայի սոուսը, արևածաղկի ձեթը, քերիչով անցկացրած սխտորը, աղը և համեմունքները:
4. Կարտոֆիլը սառեցնել և վրան լցնել սոուսը, լավ խառնել:
5. Ամբողջ զանգվածը լցնել յուղապատ տարայի մեջ և 15 րոպե եփել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը