
Ռուսաստանում կալանավորների թիվը հասել է պատմական նվազագույնին

Ռուսաստանում կալանավորների թիվը վերջին 25 տարվա ընթացքում հասել է պատմական նվազագույն ցուցանիշին: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Պատիժների կատարման ֆեդերալ ծառայության մամուլի բյուրոյում:
Գերատեսչության տվյալներով՝ գաղութներում կա 467 հազար մարդ: «Ռուսաստանի նորագույն պատմության մեջ սա պատիժը կրող դատապարտյալների ամենափոքր թվաքանակն է»,- հավելել են ֆեդերալ ծառայությունում:
Մամուլի բյուրոյում ճշտել են, որ 2013 թվականի սկզբին գաղութներում, բանտերում եւ բուժական ուղղիչ հիմնարկություններում եղել է 588 հազար դատապարտյալ, 2017 թվականին՝ 523 հազար, իսկ 2018 թվականի սկզբին՝ արդեն կես միլիոնից պակաս: