Բաժիններ՝

Google-ում նշել են 2018 թվականի լավագույն հավելվածները Android-ի համար

Google կորպորացիան ամփոփել է Google Play Best of 2018 Awards քվեարկության արդյունքները, որի ընթացքում օգտատերերն ընտրել են լավագույն հավելվածները, խաղերը, ֆիլմերը եւ գրքերը Android-ով աշխատող սարքերի համար։

Վարկանիշի համաձայն՝ լավագույն հավելված է ճանաչվել «Եդադիլ – բաժնետոմսեր, զեղչեր եւ քեշբեկներ խանութներում», իսկ լավագույն շարժական խաղը՝ “PUBG Mobile”-ը:

2018 թվականի ամենահանրաճանաչ ֆիլմերի վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել է «Մրջյուն մարդը եւ կրետը» կինոնկարը: Առաջին հնգյակ են մտել նաեւ «Երկնաքերը», «Վրիժառուները. Անվերջության պատերազմը», «Հան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ»-ը եւ «Դեդփուլ 2»-ը:

Գրքերի վարկանիշում լավագույնն է դարձել Ջոն Քեհոյի «Ենթագիտակցությունը կարող է ամեն ինչ» գործը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Սթիվեն Հոքինգի «Ժամանակի համառոտ պատմություն: Մեծ Պայթյունից մինչեւ սեւ անցքեր» գիրքը: Երրորդ հորիզոնականում է Ալեն Քարրի «Ծխելը թողնելու հեշտ միջոց» գիրքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս