Ինչպես տանը լավաշ թխել. լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Ալյուր – 2.5 բաժակ
2. Օղի – 25 մլ
3. Ջուր – 1 բաժակ
4. Աղ – 0.5 թ/գ
5. Բուսական յուղ – 2-3 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Խառնել բոլոր բաղադրիչները: Պետք է ստացվի ոչ շատ պինդ խմոր:
2. Ստացված զանգվածը ծածկել թաց սրբիչով և թողնել 30 րոպե: Խմորը բաժանել 12 մասի: Յուրաքանչյուր կտորը բարակ շերտի գրտնակել:
3. Շերտերը տապակել տաք տապակում շատ արագ, ընդամենը մի քանի րոպե:
4. Ստացված լավաշները նորից թաց սրբիչով ծածկել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը