Բաժիններ՝

Ջուլյա Ռոբերթսը փորձել է Քիմ Քարդաշյանին նմանվել Instagram-ի աստղ դառնալու համար

Հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներսն իր ծրագրի եթերում հոլիվուդյան դերասանուհի Ջուլյա Ռոբերթսին առաջարկել է փորձել դնովի կուրծք, ինչպես «Քարդաշյանների ընտանիքը» ռեալթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանինն է, որպեսզի բաժանորդներ գրավի Instagram-ում։

Ներկայում Ռոբերթսն ունի 3,6 միլիոն բաժանորդ: Դեջեներսի կարծիքով՝ դնովի կրծքով վառ վարդագույն լողազգեստը հագին նկարվելով արեւադարձային լողափի ֆոնին դերասանուհին կկարողանա ավելի հանրաճանաչ դառնալ սոցցանցում:

Բացի դրանից, նույն այդ նպատակով նրան խորհուրդ են տվել Instagram-ի օգտատերին հաղորդակից դարձնել իր խոհարարական վարպետությանը՝ կեցվածք ընդունելով տորթը ձեռքին, ինչպես նաեւ լուսանկարվել լավագույն ընկերոջ հետ եւ այլ բաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս