![](/banners/BeFunky-design.jpg)
Բրիտանացիներն այծի սպանության մասին ֆիլմ են նկարահանել մեռած լեզվով. Daily Mail
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/956645.jpg)
Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի լեզվաբանները կարճամետրաժ ֆիլմ են նկարահանել մեռած բաբելոներենով: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Կինոժապավենը կոչվում է «Նիփուրցի աղքատը», այն տեւում է 20 րոպե: Պատմության կենտրոնում մի երիտասարդ է, որը որոշում է վրեժխնդիր լինել պաշտոնայի կողմից իր այծի սպանության համար: Գործողությունը տեղի է ունենում երկու հազար տարի առաջ:
Բաբելոներենը երկու հազար տարվա ընթացքում Միջագետքում տարածված էր մինչեւ Քրիստոսի ծնունդը: