Բաժիններ՝

«Մեր ժամանակներում Թուրքիայում գործող մամուլը ունի երկու ճանապարհ. կամ պետք է գովաբանի սուլթանին, կամ լինի ազատ»

Թուրքիայի խորհրդարանում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության խնդրին: Այս մասին տեղեկանում ենք Փայլանի թվիթերյան էջից:

Գարո Փայլանը, մեկ առ մեկ ներկայացնելով իշխանամետ թերթերին, քննադատել է նրանց: Նա Մեջլիսում ներկայացրել է թուրքական «Սաբահ», «Յենի Շաֆաք», «Միլլիեթ», «Թուրքիյե», «Սթար» թերթերը և ամոթանք տվել դրանց անձնակազմին:

«Մեր ժամանակներում Թուրքիայում գործող մամուլը ունի երկու ճանապարհ. կամ պետք է գովաբանի սուլթանին, կամ լինի ազատ: Ազատ մամուլ լինելն ունի իր գինն ու դժվարությունները, դրանք են բռնաճնշումները, գովազդի սահմանափակումը, ձերբակալությունները»,-ասել է պատգամավորը:

Փայլանը նշել է, որ ցանկացած ուժ, որը չի ենթարկվում քննադատության, սխալներ է գործում:

«Նրանք (իշխանությունները) ցանկանում են, որ մարդիկ թերթ չկարդան, չքննադատեն, հարցեր չտան, սակայն դա, նախ և առաջ, վնասում է Էրդողանին, քանի որ ցանկացած ուժ, որը չի ենթարկվում քննադատության, սխալներ է գործում»,-ասել է Փայլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս