«Սկզբում դու գլորվում ես այնպես, կարծես մահանում ես, հետո կանգնում ես: Սա ֆուտբոլ չէ». Կլոպը՝ ՊՍԺ-ի մասին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսել է իր կարծիքը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ՊՍԺ-ի հետ խաղի մասին: Հիշեցնենք, որ լիվերպուլյան ակումբը պարտվել էր (1:2):
«Պետք չէ դեղին քարտեր տալ ամեն ինչի համար: Սկզբում դու գլորվում ես այնպես, կարծես մահանում ես, հետո կանգնում ես: Սա ֆուտբոլ չէ: Սա մարզական վարք չէ:
Ես չեմ ասում, որ ՊՍԺ-ն արժանի չէ հաղթելու: Ես չեմ ակնկալում մրցավարներից օգնություն, ես պարզապես ցանկանում եմ, որ այս բաները դադարեցվեն:
Սա հաճախ չի պատահում, մարդիկ կանգնած էին, մենք էլ բավականաչափ զուսպ և հավասարակշիռ չէինք:
Անգամ Գոմեսն ուներ դեղին քարտ և մոտ էր կարմիր քարտ ստանալուն, չնայած նա ամենաբարի տղան է այս մոլորակում»,- ասել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան