Բաժիններ՝

«Մենք ցույց տվեցինք նաև, որ կարող ենք լինել իսկական տղամարդ». Մբապե

Ֆրանսիական ՊՍԺ-ի կարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Լիվերպուլի» հետ  խաղի մասին (2:1):

«Դեռ ոչ ոք չի հաղթել խումբը, դա դժվար է:  «Ցրվենա Զվեզդայի» հետ պետք է խաղանք նույն կերպ ինտենսիվ և նվիրված:

«Լիվերպուլի» նկատմամբ նման հաղթանակից հետո խմբից դուրս չգալը աղետ կլինի:

Հիմա ես թեթևություն և բավարարվածություն եմ զգում: Մենք կարողացանք ցույց տալ մեզ նման խաղում: Մենք գոհ ենք և պատրաստվում ենք ավարտել մեր գործը Բելգրադում:

Բացի մեր խաղից, մենք ցույց տվեցինք նաև, որ կարող ենք լինել իսկական տղամարդ: Մենք վստահ էինք մեզ և մեր ոճի վրա»,- նշել է Մբապեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս