Դատարանը քննարկելու է Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը
Քիչ անց՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու քննիչի միջնորդության քննարկումը:
Նույն նիստի ժամանակ քննարկվելու է նաև Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Ս. Մայրապետյանն արդեն 55 օր է՝ գտնվում է կալանքի տակ:
Հոկտեմբերի 6-ին խուզարկվել է Սամվել Մայրապետյանի բնակարանը և գրասենյակը՝ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով՝ 10,5 տարվա վաղեմության պատմությամբ:
Նույն օրը նա հրավիրվել է ՀՔԾ և հարցաքննվել է, արերեսվել է Սիլվա Համբարձումյանի հետ, ապա ձեռբակալվել ՀՀ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ կաշառքին օժանդակելու մեղադրանքով: Իրեն առաջադրված մեղադրանքը Սամվել Մայրապետյանը չի ընդունում:
Հոկտեմբերի 9-ին Սամվել Մայրապետյանը Առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվելկ է: Իսկ հոկտեմբերի 14-ին ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի որոշմամբ արգելվել են Սամվել Մայրապետյանի տեսակցությունները:
«14-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն են ներկայացնում ՀՀ Վերաքննիչ դատարան:
15-ը հոկտեմբերի 2018 թ. ՀՔԾ վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանի որոշմամբ առգրավվում են Սամվել Մայրապետյանի երկու հիմնարկների փաստաթղթերը ստեղծման օրվանից առ այսօր:
19-ը հոկտեմբերի 2018 թ. ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի որոշմամբ կալանք է դրվում Սամվել Մայրապետյանի գույքի և բոլոր դրամական միջոցների վրա:
19-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները մի խումբ մտավորականների անձնական երաշխավորություններով միջնորդություն են ներկայացնում ՀՀ Գլխավոր դատախազություն խափանման միջոց կալանքը փոխելու խնդրանքով:
21-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները ՀՀ Գլխավոր դատախազություն են ներկայացնում առողջական վիճակի մասին երկրորդ կարծիք ստանալու նպատակով արված բժշկական հարցման արդյունքները՝ ի գիտություն ընդունելու համար:
24-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները Գլխավոր դատախազություն են ներկայացնում տեսակցությունների արգելման մասով բողոք:
27-ը հոկտեմբերի 2018 թ. ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժում է Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
31-ը հոկտեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպանները Գլխավոր դատախազություն են ներկայացնում գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի մասով բողոք` Սամվել Մայրապետյանի Հայկական երկրորդ հեռուստաալիքին իրավաչափ դրամական փոխանցումների հիմնավորումները հավաստող փաստաթղթերի պատճեններով:
29-ը հոկտեմբերի 2018 թ. Գլխավոր դատախազությունը մերժում է Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ տեսակցությունների արգելման մասով բողոքը:
5-ը նոյեմբերի 2018 թ. Գլխավոր դատախազությունը մերժում է Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի մասով բողոքը:
6-ը նոյեմբերի 2018 թ. Հայկական երկրորդ հեռուստաալիքի անձնակազմը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետի պաշտոնակատարին արդարությունը վերականգնելու հույսով:
8-ը նոյեմբերի 2018 թ. ՀՀ Գլխավոր դատախազությունում կազմակերպվում է Սամվել Մայրապետյանի պաշտպանի ու Հայկական երկրորդ հեռուստաալիքի ներկայացուցչի ընդունելություն, որի ժամանակ վարույթն իրականացնող մարմնին կրկին հանձնվում է Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի և Հայկական երկրորդ հեռուստաալիքին իրավաչափ դրամական փոխանցումների հիմնավորումները հավաստող փաստաթղթերի պատճենները:
16-ը նոյեմբերի 2018 թ. Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը ևս մի խումբ մտավորականների անձնական երաշխավորություններով խափանման միջոց կալանքը փոխարինելու նոր միջնորդություն է ներկայացնում ՀՀ Գլխավոր դատախազություն:
21-ը նոյեմբերի 2018 թ. Մերժվում է Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը ևս մի խումբ մտավորականների անձնական երաշխավորություններով խափանման միջոց կալանքը փոխարինելու նոր միջնորդությունը:
55 օր կալանքի տակ:
Հ.Գ. Այս ամբողջ ընթացքում Սամվել Մայրապետյանը հարցաքննվել է միայն մեկ անգամ՝ ձեռբակալման օրը: Որևէ քննչական գործողություն այս ընթացքում Սամվել Մայրապետյանի հետ այլևս չի իրականացվել»: