«Սա նոր լուծում է, որ երբևիցե Հայաստանում չի եղել». Գյուղնախարարությունը պիլոտային ծրագիր կիրականացնի
2019 թ. սկզբին Գյուղատնտեսության նախարարությունը պիլոտային ծրագիր կիրականացնի մի քանի մարզերում։ Նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ներդրվելու է ապահովագրական համակարգ, որը 100%-ով փոխհատուցելու է գյուղացու կատարած ծախսերը։
«Սա նոր լուծում է, որ երբևիցե Հայաստանում չի եղել»,- ասաց նա։
Ըստ նրա՝ վարչապետի հանձնարարությամբ խումբ է ստեղծվել, որն ուսումնասիրում է հակակարկտային ցանցերի արդյունավետությունը։ Նա նշեց, որ Հայաստանում արդեն արտադրվում են ցանցեր, նաև բարձր ծառերի համար հատուկ ցանցեր են արտադրվում, որոնք բավականին մատչելի են։
Գ.Գևորգյանը նշեց, որ պիլոտային ծրագրում ներառվել են ծիրանն ու խաղողը, այսինքն՝ այն մշակաբույսերը, որոնք ավելի շատ են վնասվում։ Նրա խոսքով՝ պետությունը 60-65% կսուբսիդավորի։