««Ոսկե գնդակը» կհաղթի Լուկա Մոդրիչը, երկրորդ տեղը կգրավի Կրիշտիանու Ռոնալդուն». Onda Cero
Onda Cero-ի լրագրող Էկտոր Ֆերնանդեսը կիսվել է 2018թ. «Ոսկե գնդակի» հաղթողի վերաբերյալ ներքին լուրերով:
Ըստ նրա տվյալների՝ մրցանակը կնվաճի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Երկրորդ հորիզոնականը կգրավի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: Եռյակը կեզրափակի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը:
Նախորդ 10 տարիների ընթացքում «Ոսկե գնդակը» նվաճել է կամ Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), կամ Լիոնել Մեսսին («Բարսելոնա»): Պորտուգալացին և արգենտինացին հնգական անգամ նվաճել են մրցանակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը