
Զուրաբիշվիլին 59,56 տոկոս ձայներով հաղթում է Վրաստանի նախագահի ընտրություններում

Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում է Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների 59,56 տոկոսը, Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել է ընտրողների 40,44 տոկոսը:
Այդ մասին վկայում են այն տվյալները, որոնք Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին հրապարակել է ընտրական տեղամասերի 99,7 տոկոսից ստացված տվյալների ամփոփումից հետո: Վրաստանի ԿԸՀ-ի կայքի հատուկ բաժնում զետեղված տեղեկատվության համաձայն՝ Չուրաբիվշիլի օգտին քվեարկել է 1 մլն 146 հազար 63 մարդ, Վաշաձեի օգտին՝ 778 հազար 167 մարդ: Ավելի վաղ 66-ամյա Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել ընտրողներին աջակցության համար:
«Շատ նորհակալ եմ իմ նկատմամբ ցուցաբերված վստահության համար, ես լինելու եմ Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը, թե նրանց, ովքեր աջակցեցին ինձ, թե նրանց, ովքեր չքվեարկեցին իմ օգտին»,- ասել է նա լրագրողներին Թբիլիսիում, նշելով, որ իր կարեւորագույն խնդիրն է համարում «հասարակության համախմբումը, երկրում հանգստության ու կայունության հաստատումը»: