Բաժիններ՝

Էլթոն Ջոնը համերգը չեղյալ է հայտարարել դրա սկսվելուց մի քանի րոպե առաջ. The Independent

Բրիտանացի կոմպոզիտոր, երգիչ եւ դաշնակահար Էլթոն Ջոնը Ֆլորիդայում համերգի սկսվելուց բառացիորեն մի քանի րոպե առաջ այն չեղյալ է հայտարարել ականջի ինֆեկցիոն բորբոքման պատճառով: Այս մասին հայտնել է բրիտանական The Independent թերթը։

«Մենք ափսոսանքով հայտարարում եք, որ Էլթոն Ջոնն ականջի վարակի պատճառով այսօր չի կարողանա ելույթ ունենալ»,- ասված է շոուի կազմակերպիչների հայտարարության մեջ:- Օռլանդոյում հետաձգված (համերգի) օրը կհայտարարվի մոտ ապագայում, ուստի, խնդրում ենք, պահպանեք տոմսերը»:

Ջոնը պետք է Ֆլորիդայում ելույթ ունենար Yellow Brick Street հրաժեշտի եռամյա համաշխարհային շրջագայության, որը բաղկացած է 300 համերգներից, ամերիկյան փուլում: Համաշխարհային շրջագայությունը, որը կընդգրկի հինգ մայր ցամաքները, սկսվել է սեպտեմբերի 8-ին Փենսիլվանիայում, իսկ կավարտվի 2021 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս