Բաժիններ՝

ՊՍՎ-«Բարսելոնա». Խաղից առաջ

Որոշ ֆուտբոլասերների կարծիքով՝ այս խումբը կարելի էր անվանել «մահվան խումբ»: Մասնակիցների քառյակն իսկապես տպավորիչ է: Եվ եթե «Բարսելոնայի»՝ խմբային փուլից դուրս մնալը պատկերացնելն արդեն իսկ անհնար է, ապա «Տոտենհեմը» և «Ինտերը» համառ պայքար պետք է մղեն երկրորդ ուղեգիրը նվաճելու համար:

Այս խաղում «Բարսելոնան» կփորձի վերջնականապես հաղթել խմբում և վերջին տուրը իր համար դարձնել ընկերական: Ի՞նչ կկարողանան համադրել կատալոնացիներին համեստ հոլանդացիները:

ՊՍՎ

ՊՍՎ-ի բախտը վիճակահանության ժամանակ չբերեց և թիմն այս խմբում բացահայտ աութսայդեր էր: Ներքին առաջնությունում, սակայն, ՊՍՎ-ն ոչ մի խնդիր չունի, իսկ վերջին երկու խաղերում հաղթել է խոշոր հաշիվներով:

Չեմպիոնների լիգայում ՊՍՎ-ն ունի միայն մեկ միավոր և հեռու է անգամ Եվրոպայի լիգայում հայտնվելուց: Սակայն, պետք է նշել, որ հոլանդացիները խոշոր հաշվով պարտվեցին միայն «Կամպ Նոուում»՝ 4:0: «Ինտերի» մարզադաշտում Բոմելի սաները պարտվեցին 1:2 հաշվով, իսկ «Տոտենհեմի» հետ տանը խաղացին ոչ ոքի՝ 2:2, իսկ մրցակցի հարկի տակ՝ պարտվեցին նվազագույն հաշվով:

Հոլանդացիների կազմում վնասվածք ունի միայն Ռայան Թոմասը:

«Բարսելոնա»

«Բարսելոնան» չի հաղթում երեք խաղ անընդմեջ, սակայն այս առաջնությունում սա առաջին անգամը չէ: Մրցաշրջանի սկզբում ևս կատալոնացիները մի քանի խաղ անընդմեջ չէին կարողանում հաղթել, սակայն, մրցակիցների վատ խաղի արդյունքում կատալոնացիները հիմա առաջատար հորիզոնականներում են: Վերջին խաղերում կատալոնական ակումբի անկում ապրող ցուցանիշները չնկատել հնարավոր չէ:

Հավաքականների նախորդ ընդմիջումից հետո կատալոնացիները մի քանի վստահ հաղթանակներ էին տոնել՝ հաղթելով «Սևիլիային» (4:2), «Ռեալ Մադրիդին» (5:1), «Ինտերին» (1:0), «Կուլտուրալ Լեոնեսին» (1:0) և «Ռայո Վալեկանոյին» (3:2): Ի դեպ, այս ընթացքում վնասվածք ուներ կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին:

Նախորդ հանդիպումներում Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը ոչ-ոքի խաղաց «Ինտերի» (1:1) և «Ատլետիկոյի» (1:1) հետ, ինչպես նաև անսպասելիորեն պարտվեց «Բետիսին» (3:4):

Այս տուրում «Ինտերը» և «Տոտենհեմը» կխաղան միմյանց հետ, նրանցից առնվազն մեկը կկորցնի միավորները, հավանական է, որ երկուսն էլ կկորցնեն միավորներ: Հետևաբար, կատալոնացիները արդեն դուրս են եկել հաջորդ փուլ:
«Բարսելոնային» այս խաղում չեն կարողանա օգնել մի շարք խաղացողներ, այդ թվում՝ Լուիս Սուարեսը, Արթուր Մելոն, Սերխիո Ռոբերտոն, Ռաֆինիա Ալկանտարան, Թոմաս Վերմալենեն ու Յասպեր Սիլեսենը:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

• ՊՍՎ-ն հաղթել է վերջին 4 խաղից 3-ում
• ՊՍՎ-ն Չեմպիոնների լիգայում չի կարողանում հաղթել 4 խաղ անընդմեջ, եթե հաշվի առնենք նաև որոկավորման փուլը, ապա ՊՍՎ-ն չի կարողանում հաղթել 12 խաղ
• «Բարսելոնան» չի հաղթում երեք խաղ անընդմեջ
• Կատալոնացիները Չեմպիոնների լիգայում հաղթել են վերջին 7 խաղերից 5-ում
• Մրցակցի հարկի տակ կատալոնացիները հաղթել են 6 խաղերից 1-ում
• Այս թիմերը հանդիպել են 8 անգամ: Հոլանդացիները հաղթել են 1 անգամ, 3 խաղ ավարտվել է ոչ ոքի արդյունքով, մյուս խաղերում հաղթել են կատալոնացիները:

Չեմպիոնների լիգայում սա հոլանդացիների վերջին խաղն է սեփական հարկի տակ, այնպես որ ՊՍՎ-ն ամեն ինչ անելու է հաղթելու և չհաջողված խմբային փուլից հետո երկրպագուներին երջանկացնելու համար: Կատալոնացիները կորցնելու բան չունեն, սակայն փորձելու են հաստատվել առաջին հորիզոնականում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս