Բաժիններ՝

General Motors-ը հայտնել է զանգվածային հեռացումների և ԱՄՆ-ում գործարաններ փակելու պլանների մասին

ԱՄՆ-ի General Motors (GM) խոշորագույն ավտոմոբիլաշինական կոնցեռնն իր առջեւ խնդիր է դրել մինչեւ 2020 թվականն ազատ միջոցների ներհոսքը 6 մլրդ դոլարով ավելացնել ծախսերի կրճատման, հեռացումների եւ ոչ շահութաբեր մակնիշի ավտոմեքենաների թողարկումը դադարեցնելու հաշվին։

Այդ պլանը կոչված է արագացնել ավտոհսկան այնպիսի ձեռնարկության փոխակերպելը, որի գլխավոր տարբերիչ գծերը պետք է դառնան վթարների, արտանետումների եւ շրջակա միջավայրի աղտոտման զրոյական ցուցանիշները: GM-ն ճշտել է, որ անցած չորս տարիներին ֆինանսական միջոցները եւ ռեսուրսները կենտրոնացրել է քրոսովերների, արտաճանապարհայինների եւ բեռնատար ավտոմեքենաների թողարկումն ավելացնելու վրա՝ համապատասխան ձեռնարկություններում՝ 17,6 հազար աշխատակիցներ միագումար հաստիքակազմով, ներդնելով 6,6 մլրդ դոլար:

2019 թվականին այդ ռեսուրսներից կզրկվեն, ուրեմն նաեւ՝ կփակվեն Դեթրոյթի (Միչիգանի նահանգ) եւ Օհայոյի նահանգի, ինչպես նաեւ Օշավա քաղաքի (Կանադայի Օնտարիոյի նահանգ) գործարանները: Աշխատանքը կարող են դադարեցնել Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս գտնվող եւս երկու ձեռնարկություններ:

Այս տարվա սկզբին GM-ն արդեն հայտարարել էր հարավկորեական Կունսանում գործարանի փակման մասին: General Motors-ը ձեռնամուխ է եղել աշխատանքային պայմանագրերով աշխատակիցների թվաքանակի եւ նրանց աշխատավարձերի չափի 15 տոկոսով կրճատմանը: Ավտոհսկան հույս ունի այդ կերպ 25 տոկոսով նվազեցնել տարբեր օղակների ղեկավարների թվաքանակը՝ որոշումների ընդունումն օպտիմալացնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս