Բաժիններ՝

«Առյուծ արքայի» նոր թրեյլերը դիտումների ռեկորդ է սահմանել

«Առյուծ արքան» մուլտֆիլմի ռեմեյքի թրեյլերը Համացանցում դիտումների քանակով ռեկորդ է սահմանել Disney ստուդիայի դեբյուտային պրոմոհոլովակների շրջանում: Այդ մասին հոլովակի ստեղծողները հայտնել են Twitter-ում։

Հոլովակը առաջին 24 ժամվա ընթացքում հավաքել է 224,6 մլն դիտում:

«Առյուծ արքայի» պրոմոհոլովակը երկրորդ տեղն Է զբաղեցրել բոլոր ժամանակների առավել շատ դիտված թրեյլերների շրջանում: Առաջին տեղը պատկանում է «Վրիժառուներ. Անվերջության պատերազմը» ժապավենին, որի գովազդային հոլովակը 230 մլն դիտում է հավաքել առաջին 24 ժամվա ընթացքում: Disney ստուդիան մեկուկեսրոպեանոց տեսահոլովակն առաջին անգամ ներկայացրել է նոյեմբերի 23-ին:

«Ռեժիսոր Ջոն Ֆավրոյի՝ ամբողջովին նորացված «Առյուծ արքան» հանդիսատեսին տեղափոխում է աֆրիկյան սավաննա, որտեղ ապագա արքան պետք է հաղթահարի դավաճանությունն ու ողբերգությունը, որպեսզի իր օրինական տեղն ստանա Հպարտության ժայռի վրա»,-ասված էստուդիայի՝ հրապարակմանը կից մեկնաբանության մեջ: Նշվում է, որ կինոժապավենը վարձույթ կմտնի 2019 թվականի հուլիսի 19-ին:

Թիզերում ցուցադրված է, թե սավաննայի բնակիչներն ինչպես են ողջունում գազանների ապագա արքային. կենդանիները հավաքվել են ժայռի շուրջ, որի վրա Ռաֆիքի կապիկը ձեռքին պահում է Սիմբու նորածին կորյունին՝ կինոնկարի գլխավոր հերոսին: Գործողությունը տեղի է ունենում Circle of Life («Կյանքի շրջան») սաունդթրեքի ֆոնին, որը հնչել է 1994 թվականի «Առյուծ արքա» մուլտֆիլմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս