Ինչ կարող են վկայել մազերը ձեր առողջության մասին

Մազերի հետ կապված խնդիրները սովորաբար վկայում են օրգանիզմում որոշակի խնդիրների մասին: Econet.ru-ի հաղորդմամբ՝ եթե մազաթափություն է նկատվում, գլխամաշկին ոչ բնորոշ չորություն կամ թեփ, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Մազերի չորությունը, թուլությունը կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմին չեն բավարարում սպիտակուցները, A վիտամինը, ցինկը, ճարպաթթուները: Խնդիրը կարող է նաև վահանաձև գեղձի խանգարումը լինել:

Մազերի ու գլխամաշկի յուղոտությունը կարող է վկայել ցինկի, ֆոլաթթվի, B6 վիտամինի անբավարար մակարդակի մասին:

Մազերի կոշտությունը կարող է սպիտակուցների, A վիտամինի անբավարար մակարդակի հետևանք լինել: Հնարավոր է՝ առկա է հիպոթիրեոզ՝ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում, որի դեպքում գեղձը բավարար քանակով հորմոններ չի արտադրում:

Կարդացեք նաև

Մազերի ճյուղավորումը կարող է անեմիայի, երկաթի, B6 վիտամինի, մագնիումի և ցինկի անբավարար մակարդակի հետևանք լինել:

Մազերի վաղաժամ ճերմակելը կարող է սթրեսի, հորմոնալ փոփոխությունների, որոշ վիտամինների, ֆոլաթթվի կամ պղնձի անբավարար մակարդակի մասին վկայել:

Գլխամաշկի խնդիրները, ինչպիսիք են թեփը, սեբորեան, փսորիազը, կարող են սնկային վարակի, սթրեսի, վիտամինների, ինչպես նաև ցինկի և ճարպաթթուների անբավարար մակարդակի հետևանք լինել:

Ինչպես կարգավորել խնդիրը

Մազերի չորության դեպքում ընտրեք նշի, քունջութի, հնդկական ընկույզի, ավոկադոյի յուղ:

Յուղոտ գլխամաշկի դեպքում օգտագործեք նշի, դեղձի և խաղողի կորիզի յուղ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս