Բաժիններ՝

Որոնք են Walt Disney-ի լավագույն մուլտֆիլմերը

Collider պորտալը կազմել է Walt Disney ստուդիայի լավագույն ու ամենավատ մուլտֆիլմերի ցուցակը: Վարկանիշի առաջատար է ճանաչվել 1940 թվականի «Պինոկիո»-ն: Ինչպես նշում է պորտալը, կոմերցիոն տեսակետից այս ոչ ամենահաջողակ այս արտադրանքը քննադատները ջերմորեն են ընդունել: «Պինոկիո»-ն ստացել է երկու «Օսկար»՝ լավագույն երգի եւ լավագույն օրիգինալ սաունդթրեքի համար։

Երկրորդ տեղը տրվել է 1959 թվականի «Քնած գեղեցկուհուն»: «Դա Walt Disney ստուդիայի անիմացիան է իր ամենահիանալի եւ ընդգրկուն դրսեւորմամբ,-ասված է հոդվածում: Պորտալը հատուկ ուշադրություն է դարձնում նկարազարդող Էյվինդ Էռլի աշխատանքի վրա, որի շնորհիվ կինոնկարը դարձել է ստուդիայի ամենահավակնոտ նախագծերից մեկը:

Երրորդ հորիզոնականում 1940 թվականի «Ֆանտազիա» անիմացիոն ժապավենն է: Ուոլթ Դիսնեյն այն ստեղծել է Ֆիլադելֆիայի նվագախմբի դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկու հետ համագործակցությամբ: Ինչպես գրում է Collider-ը, ինը երաժշտական համարներից բաղկացած այդ մուլտֆիլմ-ֆանտազիան իսկական գլուխգործոց է դարձել:

Թոփ-10-ում տեղ են գտել նաեւ «Բեմբին», «Գեղեցկուհին եւ Հրեշը», «Դամբոն», «Առյուծ արքան», «Փիթեր Փենը», «Մոանան» եւ «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները»: Collider-ի վարկածով՝ ամենավատ մուլտֆիլմը դարձել է 2005 թվականի «Ճուտ Ճուտիկը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս