Գաոսյունը գլխավորել է «թվային քոչվորների» համար լավագույն քաղաքների վարկանիշը
«Թվային քոչվորների»՝ այն մարդկանց կյանքի համար լավագույն քաղաքների ցանկը, որոնք աշխատում են հեռակայությամբ եւ դա համատեղում են ճանապարհորդությունների հետ, գլխավորել է Գաոսյունը (Թայվան)։ Այդ մասին հայտնել է Lonely Palnet-ը: Գաոսյունում ապրուստի արժեքը կազմում է ամսական 956 դոլար: Այս գումարի մեջ մտնում են կենտրոնում ոչ թանկ հյուրանոցում ապրելը եւ օրական երեք անգամ սնվելը:
Ցանկի երկրորդ տեղն զբաղեցրել է Լվովը (Ուկրաինա), որտեղ ծախսերը հասնում են ամսական 837 դոլարի: Եռյակը եզրափակում է Վիետնամի Նյաչանգը, որտեղ ապրելու եւ սնվելու համար պետք է ամսական ծախսել 539 դոլար:
Հնգյակում տեղ են գտել Նեպալի մայրաքաղաք Կատմանդուն (651 դոլար) եւ Վիետնամի մայրաքաղաք Հանոյը (859 դոլար): Նաեւ ցանկում տեղ են գտել Կոլոմբոն (Շրի Լանկա), Չիանգրայը (Թաիլանդ), Դալաթը (Վիետնամ), Բիշքեկը (Ղրղզստան) եւ Կերետարոն (Մեքսիկա):
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել ոչ միայն սննդի եւ ապրելու ծախսերն, այլեւ այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են ինտերնետի արագությունը, կլիման, անվտանգությունը, բնակարանի վարձակալման արժեքը եւ տեղի բնակիչների բարյացակամությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: