10 տարի անց ամենապահանջված մասնագիտական ոլորտները
Աշխարհը շատ արագ է փոխվում։ Խորհրդային ժամանակներում ծնողներն իրենց երեխաներին ուղարկում էին ինժեների մասնագիտություն ստանալու ու հանգիստ էին լինում նրանց ապագայի համար։ 1990-ականների սկզբին պարզվեց, որ ավելի շատ են վաստակում իրավաբաններն ու տնտեսագետները, և երիտասարդությունը սկսեց ձգտել դեպի այդ ուղղություններ։ 2000-ական թթ. սկզբից պահանջված դարձավ ծրագրավորողի մասնագիտությունը, և արդեն մի քանի տարի անց այդ մասնագետների պակաս չզգացվեց։
Այժմ տեսնենք, թե ինչ են կանխատեսում 10 տարի անց ամենապահանջված մասնագիտությունների մասով։
1. Գենետիկա
Կենսաբանության ֆակուլտետների ուսանողները հաճույքով ուսումնասիրում են բուսաբանություն, բնապահպանություն և նույնիսկ միկրոկենսաբանություն, բայց ահա գենետիկան շատ քչերն են ընտրում։ Շատերը չգիտեն, որ այս ոլորտի մասնագետներն արդեն այսօր մեծ պահանջարկ ունեն աշխարհում, իսկ 10 տարի անց գենետիկ հետազոտությունները կդառնան առօրյա կյանքի մի մասը։
2. Ինժեներիա
Մասնագիտական այս ուղղությունը կարելի է հավերժական կոչել։ Ժամանակակից ուսանող-ինժեներներն ուսումնասիրում ու մշակում են բարձր տեխնոլոգիական մեխանիզմներ, որոնք կիրառում են ռազմական գործում, արդյունաբերության մեջ ու զվարճանքի ոլորտում։ Մի խոսքով, ինժեներները միշտ էլ աշխատաշուկայում լայն պահանջարկ կունենան։
3. Դիզայն
Դժվար է հավատալ, բայց մեզ շրջապատող աշխարհի գրեթե ողջ արտաքին տեսքը ստեղծված է դիզայներների կողմից։ Այս ուղղությունը հատկապես կարևորություն ձեռք բերեց տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ կայքի գրագետ ձևավորումը գնորդին խթանում է գնել այս կամ այն ապրանքը կամ ծառայությունը։ Դիզայներ ուսանողներին սովորեցնում են ուշադրությունը կառավարել տեսողական կերպարների միջոցով։
4. Կիբերանվտանգություն
Արդեն հիմա մենք տեսնում ենք համացանցի տոտալ տարածման բացասական հետևանքները։ Թվային խարդախները և շանտաժիստներն արդեն մի քանի տարի գողանում են հասարակ օգտատերերի փողերն ու տվյալները՝ մնալով անպատիժ։ Դրա դեմ կարող են առնել համացանցային անվտանգության մասնագետները։
5. Բնապահպանություն
Առաջընթացի հակառակ դեմքը շրջակա միջավայրի աղտոտվածությունն է։ Արդեն այսօր հասարակությունը պրոֆեսիոնալների կարիք ունի, ովքեր կարող են պահպանել, պաշտպանել ու բարելավել մոլորակի բնապահպանական վիճակը՝ արագ աճող վնասակար արտադրությունների պայմաններում։ Չնայած դրան՝ որոշ բուհերում նկատվում է բնապահպանական մասնագիտությունը նախընտրող դիմորդների պակաս։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը