Բաժիններ՝

Հայտարարվել է 2019 թվականին արկածների համար լավագույն վայրերի վարկանիշը

Փորձագետները նշել են տասը երկրներից բաղկացած ցուցակ, որտեղ 2019 թվականին ուղեւորությունները կարող են ամենատպավորիչ արկածների վերածվել: Այդ մասին հայտնել է Lonely Planet-ը:

Առաջին տեղն զբաղեցրել է Ճապոնիան պլանավորված ռեգբիի աշխարհի գավաթի, իսկ անուհետեւ 2020 թվականին՝ Ամառային Օլիմպիական խաղերի շնորհիվ: Երկրորդ տեղում է Ուզբեկստանը, որը մեղմացրել է երկիր օտարերկրացի զբոսաշրջիկների մուտքի պահանջները:

Եռյակը եզրափակել է Սենեգալը, որտեղ նոր օդանավակայան են կառուցել Դակարից ոչ հեռու եւ հուսով են այդ կերպ խթանել զբոսաշրջիկների հոսքի աճը: Հնգյակ են մտել Թայվանը, որն իրեն առաջ է մղում որպես գաստրոտուրիզմի ուղղություն, ինչպես նաեւ Շրի Լանկայի Հյուսիսային նահանգը, որը հույս ունի տուրիստական հետաքրքրության մակարդակով համեմատվել կղզու մնացած տարածքի հետ:

Հաջորդ տեղերն զբաղեցրել են Հորդանանը, Իսլանդիան, Եթովպիան: Տասնյակը եզրափակել են Իտալիան, որտեղ այս տարի կնշեն նկարիչ Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյա տարելիցը, եւ Արգենտինայի Պատագոնիայի տարածաշրջանը, որտեղ կարելի է 2019 թվականի հուլիսին դիտել Արեգակի խավարումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս