Շվեյցարիայում մշակել են «խելացի» բաճկոն, որը կարող է գոլորշիացնել քրտինքը
Շվեյցարացի ինժներներն ստեղծել են դահուկորդի բաճկոն, որը կարող է գոլորշիացնել քրտինքը: Այս մասին հայտնել են երկրի կառավարությունը եւ «խելացի» գործվածքի մշակմանը մասնակցած՝ Նյութագիտության ֆեդերալ գիտահետազոտական լաբորատորիան (EMPA): Ինչպես նշել է EMPA-ն, «ձմեռային մարզաձեւով պարապմունքի ժամանակ մարդու մարմինը չոր եւ տաքության մեջ մնալու համար բարձրարդյունավետ հագուստ է անհրաժեշտ»:
Դրա նկատմամբ պահանջները բարձր են, քանի որ բեռնվածություններ կրող դահուկորդի օրգանիզմը մեկ ժամում մինչեւ մեկ լիտր հեղուկ է արտաթորում: Նոր բաճկոնը, որը ներկայացրել է Շվեյցարիայի ֆիրմաներից մեկը, «քրտինքը հանում է ներքին հագուստից եւ այն հեռացնում բաճկոնից»:
Դա թույլ է տալիս խուսափել սաստիկ սառչելուց, որն առաջանում է, եթե կուտակված հեղուկը մնում է հագուստի տակ: EMPA-ում այդ տեխնոլոգիան գնահատում են որպես «հեղաշրջում հագուստի արտադրության բնագավառում: Նորույթի ինժեներական հետազոտությունների եւ մշակման համար պահանջվել է ավելի քան 10 տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: