Բաժիններ՝

«Ֆանտաստիկ արարածների» երկրորդ մասը դրամամուտքի բազմաթիվ ռեկորդներ է սահմանել, բայց ոչ ԱՄՆ-ում

«Ֆանտաստիկ արարածների» մասին սերիալի երկրորդ մասը, որը պատմում է Ջոան Ռոուլինգի ստեղծագործություններից կախարդների աշխարհի մասին, վարձույթի առաջին օրերին բավականին թույլ արդյունք է արձանագրել ԱՄՆ-ում եւ Կանադայում, սակայն այն փոխհատուցել է այլ շուկաներում ունեցած լավ դրամամուտքերով: Այդ մասին վկայում են BoxOfficeMojo կայքի տվյալները:

Հյուսիսային Ամերիկայում դրամական մուտքերն անցած հանգստյան օրերին 16 տոկոսով պակաս են եղել, քան երկու տարի առաջ՝ 62,2 մլն դոլար, Warner Bros. ստուդիան ակնկալում էր ստանալ 65 մլն դոլար: Ընդհանուր առմամբ աշխարհում «Ֆանտաստիկ արարածների» երկրորդ էպիզոդի դրամամուտքերը գերազանցել է 253 մլն դոլարը, դա 38-րդ արդյունքն է կինոդեբյուտների ողջ պատմության ընթացքում:

Արտադրական բյուջեն կազմել է մոտավորապես 200 մլն դոլար: Բացի Ռուսաստանից, ռեկորդներ են սահմանել եւս 17 երկրներ, ներառյալ Բրազիլիան: Չինաստանը դրամամուտքերի ծավալով առաջին տեղն է զբաղեցրել՝ առանց ԱՄՆ-ի ու Կանադայի հաշվառման (37,5 մլն դոլար), բայց ցուցանիշն ավելի թույլ է եղել, քան ֆրանշիզայի օրիգինալ ֆիլմինը (40,4 մլն դոլար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս