Բաժիններ՝

Թիմ Բերթոնը կթողարկի թռչող փղիկի մասին մուլտֆիլմի ռեմեյքը

Walt Disney կինոստուդիան նոյեմբերի 15-ին «Դամբո» ֆիլմի առաջին տեսահոլովակն է թողարկել 1941 թվականին էկրան բարձրացած համանուն մուլտֆիլմի մոտիվներով: Այն էկրաններին կհայտնվի 2019 թվականի մարտի 29-ին։

Ինչպես հայտնել է Variety ինտերնետ-պորտալը, ֆիլմը, որը բեմադրվել է ռեժիսոր Թիմ Բերթոնի կողմից, պատմում է փղիկի ճակատագրի մասին, որն օժտված է ականջներով թափահարելով թռչելու կարողությամբ:

Կրկեսի սեփականատեր Մաքս Մեդիչին (նրան մարմնավորել է Դենի դե Վիտոն) նորածին փղիկին խնամակալ է նշանակում երկու երեխաների (այդ դերերը բաժին են ընկել Նիկո Փարքերին եւ Ֆինլի Հոբինսին): Սակայն ունիկում-փղիկով հետաքրքրվում է ձեռնարկատեր Վանդերվերեն (նրան մարմնավորում է Մայքլ Քիթոնը) եւ փորձում է նրան օգտագործել «Հեքիաթային երկիր» սեփական շոուի համար: Ֆիլմում գլխավոր դերերում նկարահանվել են Եվա Գրինը եւ Քոլին Ֆարելը:

Թիմ Բերթոնը կինոյում իր կարիերան սկսել է 1979 թվականին որպես նկարիչ-մուլտիպլիկատոր Walt Disney ստուդիայում: Նա ճանաչում է ստացել «Բիթլջուս» ֆիլմից (1988 թ.), ինչպես նաեւ «Բեթմեն» (1989 թ.), «Էդվարդ Մկրատ-ձեռքերը» (1990 թ.), «Բեթմենը վերադառնում է» (1992 թ.), «Քնած հովիտը» (1999 թ.), «Կապիկների մոլորակը» (2001 թ.), «Չառլին եւ շոկոլադի ֆաբրիկան» (2005 թ.) կինոնկարներից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս