Բաժիններ՝

«Բարսելոնայի» հիմնադրամը փախստականներին օգնելու համար տրամադրել է 6 մլն եվրո

«Բարսելոնայի» հիմնադրամը տրամադրել է 6 մլն եվրո՝ օգնելու այն փախստականներին, ովքեր հաստատվել են Հունաստանում, Լիբանանում և Իտալիայում:

Այս իրադարձությանը նվիրված հատուկ միջոցառմանը ներկա էր «Բարսելոնայի» նախկին պաշտպան Լիլիան Թյուրամը, ով 4 օրով մեկնել էր Լիբանան՝ որպես «Բարսելոնայի» հիմնադրամի ներկայացուցիչ:

«Այնտեղ դուք հասկանում եք, որ ֆուտբոլը կարող է փոխել աշխարհը, քանի որ, երբ երեխաները խաղում են, բոլորը հավասար են»,- նշել է Թյուրամը:

«Բարսելոնայի» փոխնախագահ Ջորդի Կարդոները բացատրել է, թե ինչու է ակումբը նման գումար  հատկացրել: «Մենք որոշեցինք անվերապահորեն մասնակցել՝ չսահմանափակվելով միայն թվերով:

Աշխարհում 68 միլիոն փախստական կա, որոնց 50 տոկոսը երեխաներ են: Նրանք պատասխանատու չեն այդ հակամարտությունների համար, և մենք ուզում ենք, որ շատերը վերականգնեն իրենց ինքնագնահատականը»,- նշել է Կարդոները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս