
Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը միառժամանակ փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մաքրման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 18-ին ժ. 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածը փակ կլինի Երևան քաղաքի Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը:
Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար։