Տղամարդը ամուսնությունից մեկ ամիս անց սկսել է բռնություն գործադրել կնոջ նկատմամբ
Երիտասարդ կնոջ ամուսնական կյանքը մեղրամիսից հետո վերածվել է քաոսի։
Ըստ մեղադրանքի՝ տղամարդը, ամուսնանալով Երևան քաղաքի բնակչուհի հետ, համատեղ կյանքի երկրորդ ամսից սկսած նրա նկատմամբ, դրսևորել է անբարյացակամ վերաբերմունք։
Ամուսինները նախ ապրել են Գեղարքունիքում, ապա՝ Աբովյանում, սակայն բնակավարի փոփոխությունը չի ազդել նրանց ամուսնական հարաբերությունների բարելավման վրա, Ամուսինը պարբերաբար, տարբեր պատրվակներ ստեղծելով վիճաբանել է կնոջ հետ, ծեծել։
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, եւ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին եւ 3-րդ կետերով։
Քրեական գործով դատարանում սկսվել է դատավարությունը։