Ո՞ր կուսակցությունները կանցնեն խորհրդարան՝ ըստ Ահարոն Ադիբեկյանի

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ խորհրդարան կանցնեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, իսկ «Լուսավոր Հայաստանը» հարցականի տակ է:

«Խնդիրն այն է, որ ընտրողների 18-20 տոկոսը մինչև վերջին օրը չգիտի, թե ո՞ւմ է ձայն տալու: Առաջիկա ընտրություններին տոկոսն ավելի բարձր կլինի, որովհետև չգիտեն՝ այս կամ այն ուժն իշխանակա՞ն է, թե՞ ընդդիմադիր:

«Բոլորը կարծում են, թե «Իմ քայլը»  շատ տոկոս կհավաքի, բայց մի քանի անհաջող կարգախոսների միջոցով Փաշինյանը հետ է մղել մարդկանց զգալի հատվածի: Վերջին երեք ամսում նա նոր ասաց, որ, եթե մարդը փորձառու է՝ կապ չունի՝ ՀՀԿ-ի՞ց է, թե՞  այլ կուսակցությունից, կմնա: Սա մի քիչ ուշացած հայտարարություն է:

«Իմ քայլը» դուխով եկավ, բայց դեռ խելքով չի շարժվում: Նոր-նոր խելքի նշույլներ ենք տեսնում: Ուրեմն, պետք է փոխեն կարգախոսը. ոչ թե դուխով, այլ՝ խելքով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ահարոն Ադիբեկյանը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին ու դաշինքներին՝ սոցիոլոգը նկատեց.

«Բոլոր կուսակցություններն արմատական են, միայն ՀՀԿ-ն  է պահպանողական: Ստացվում է, որ 10 կուսակցություն պետք է կիսեն գաթայի նույն  կտորը, որովհետև հանդես են գալիս նույն կարգախոսներով, դժգոհում ՀՀԿ-ի կառավարման համակարգից»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս