«Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում». Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին: Դրանք պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ:
Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում»:
Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին: Դրանք պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի…
Gepostet von Vigen Sargsyan/Վիգեն Սարգսյան am Dienstag, 13. November 2018