
Օգտակար և համեղ շոկոլադե պուդինգ

Բաղադրիչներ
1. Անյուղ կաթնաշոռ – 180 գ
2. Վարսակի փաթիլներ – 50 գ
3. Կակաո – 3 թ/գ
4. Կաթ (1%) – 1/2 ճ/գ
5. Բնական յոգուրտ – 150 մլ
6. Ձու – 2 հատ
7. Ալյուր – 2 թ/գ
8. Շաքարավազ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Վարսակի փաթիլները լցնել յոգուրտի մեջ, թողնել 10 րոպե:
2. Կաթնաշոռը խառնել կաթի հետ և լավ խառնել բլենդերով՝ մինչև միասեռ զանգված ստացվի:
3. Այնուհետև կաթնաշոռը խառնել ձվի, կակաոյի, ալյուրի և շաքարավազի հետ:
4. Խառնուրդի մեջ ավելացնել վարսակի փաթիլները և նորից խառնել:
5. Թողնել 30 րոպե:
6. Զանգվածը լցնել տարաների մեջ և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը