Բաժիններ՝

Արքայազն Հարին ճանաչվել է թագավորական ընտանիքի առավել մեծ ժողովրդավականություն վայելող ներկայացուցիչը

Արքայազն Հարին, Սասեքսի դուքսը բրիտանացիների (77 տոկոս) կողմից Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի առավել մեծ ժողովրդավականություն վայելող ներկայացուցիչն է ճանաչվել հարցման արդյունքում, որն անցկացրել է YouGov սոցիոլոգիական ընկերությունը։ 34-ամյա արքայազնին, նոյեմբերի 13-ին հրապարակված տվյալների համաձայն, հաջողվել է գերազանցել Միացյալ Թագավորության 92-ամյա Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն (74 տոկոս) եւ իր երբորը՝ արքայազն Ուիլյամին, Քեմբրիջի դուքսին (73 տոկոս):

Հարիին այս մրցակցության մեջ պաշտպանել է կանանց 86 տոկոսը եւ տղամարդկանց 69 տոկոսը: Այդուամենայնիվ, միապետը մնում է Բուքինգհեմյան պալատի առավել մեծ ժողովրդավականություն վայելող ներկայացուցիչը Միացյալ Թագավորության տղամարդկանց շրջանում (71 տոկոս):

Ե՛վ Սասեքսի դուքսը, եւ Քեմբրիջի դուքսը հարցման տվյալներով զգալիորեն առաջ են անցել հորից՝ բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չառլզից (48 տոկոս, 7-րդ տեղ), որը նոյեմբերի 14-ին նշում է 70-ամյակը: Ընդ որում՝ հարցման մասնակիցների 20 տոկոսը նրա նկատմամբ բացասական վերաբերմունք է հայտնել: Պարզվել է, որ էլ ավելի պակաս ժողովրդականություն է վայելում Չառլզի կինը՝ Քոռնուոլի դքսուհի Կամիլան (29 տոկոս, 10-րդ տեղ):

Հարցվածների 36 տոկոսը բացասաբար է արտահայտվել նրա նկատմամբ, նկատում է The Daily Telegraph թերթը: Քեմբրիջի դքսուհին՝ Քեյթ Միդլթոնը, ժողովրդականությաամբ միապետի տան երկրորդ ներկայացուցչուհին է դարձել (64 տոկոս) Եղիսաբեթ Երկրորդից հետո, իսկ թագավորական արքունիքի առավել մեծ ժողովրդավակություն վայելող ներկայացուցիչների շարք բառացիորեն ներխուժած Սասեքսի դքսուհին՝ արքայազն Հարիի կինը, այս վարկանիշում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը (55 տոկոս):

Ամերիկացի նախկին դերասանուհին եւ մոդելը հարցման արդյունքներով միայն 1 տոկոս է զիջել թագուհու 97-ամյա ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին, Էդինբուրգի դուքսին: Վարկանիշի ութերորդ հորիզոնականն զբաղեցրել է Եղիսաբեթ Երկրորդի դուստրը՝ արքայադուստր Աննան (47 տոկոս): Հետազոտությանը, որն անցկացվել է մայիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը, մասնակցել են Բրիտանական կղզիների 3,6 հազար բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս