Քաշի անսպասելի անկում. դեպքեր, երբ հարկավոր է զգուշանալ
Քաշի անսպասելի անկումը կարող է պայմանավորված լինել մի խումբ գործոններով: Med2.ru-ի հաղորդմամբ՝ առողջական մի խումբ խնդիրներ կարող են նպաստել քաշի նվազմանը:
Առաջին պատճառը մկանային զանգվածի կորուստն է, որը կապված է վնասվածքների, ծերացման, օստեոարթրիտի, օստեոպարոզի, նյարդերի վնասման, նյարդային խնդիրների հետ:
Հիպերթիրեոզը, որի դեպքում վահանաձև գեղձը չափազանց ակտիվ է, հանգեցնում է կալորիաների արագ այրման: Երբեմն քաշի կորստի պատճառ է դառնում նաև ռևմատոիդ արթրիտը՝ աուտոիմուն հիվանդություն, որի դեպքում իմունային համակարգը «գրոհում» է հոդերը: Առաջանում է քրոնիկական բորբոքում, ինչն արագացնում է նյութափոխանակությունը: Բավական հաճախ քաշի անսպասելի կորստի պատճառ է դառնում առաջին տիպի շաքարային դիաբետը:
Դեպրեսիան կարող է ուղեկցվել քաշի անսպասելի կորստով, քանի որ ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են ախորժակի կարգավորման համար: Քաշի անսպասելի կորուստը հաճախ նաև աղիների բորբոքային հիվանդությունների հետևանք է:
Էնդոկարդիտը՝ սրտի ծանր հիվանդությունը, կարող է ախորժակի անկման պատճառ դառնալ: Քաշի արագ կորստի պատճառներից է նաև տուբերկուլյոզը: Ցանկը եզրափակում են չարորակ ուռուցքները, որոնց դեպքում ևս քաշի կտրուկ անկում է նկատվում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը