20 անհավանական փաստեր կենդանիների մասին
1. Բվերը յուրաքանչյուր աչքի վրա 3 կոպ ունեն, մեկը՝ թարթելու համար, մեկը՝ քնելու, մյուսն էլ՝ մաքրելու։
2. Եթե խխունջին դուր չի գալիս եղանակը, նա կարող է իր պատյանի մեջ թաքնվել մինչև 3 տարի։
3.Կոալաները քնում են օրական մինչև 22 ժամ։
4. Գետակինճերը սիրում են լողալ ու իրենց շարժական քիթն օգտագործում են շնչափողի փոխարեն։
5. Կոլիբրիները՝ աշխարհի ամենափոքր թռչունները, վայրկյանում 200 անգամ թափահարում են իրենց թևերը՝ ծախսելով այնքան էներգիա, որ ամեն օր նրանց անհրաժեշտ է լինում օգտագործել իրենց մարմնի զանգվածից 8 անգամ ավելի քանակի սնունդ։
6. Եթե մորմը զրկվում է մեկ թաթից, նրա մոտ աճում է նորը։
7. Ծառագորտերը կարող են լիովին սառչել ձմռանն ու հալչել գարնանը՝ շարունակելով կենսագործունեությունը։
8. Փորսուղները կարող են ստորգետնյա որջեր փորել, որոնք մինչև 50 ելքեր կարող են ունենալ։ Դրանք ի վիճակի են բնակարան դառնալ փորսուղների մի քանի ընտանիքների համար։
9. Քամելեոնները ոչ միայն կարող են փոխել իրենց գունավորումը, այլև ունակ են կառավարել առանձին-առանձին՝ մեկ աչքով, ու միաժամանակ նայել տարբեր կողմեր։
10. Եթե կտրես խավարասերի գլուխը, նա, միևնույն է, կարող է ապրել դեռևս էլի մի քանի օր։
11. Կրիաները ոչ միայն կարող են ապրել 150 տարի, այլև ճնշումն ու պատյանի միջով հպումը ճիշտ նույն կերպ են զգում, ինչպես մենք զգում ենք եղունգի միջոցով։
12. Մրջնակերներն ատամներ չունեն, փոխարենը՝ նրանց լեզուները կպչուն են ու կարող են աճել մինչև 60 սմ։
13. Ընձուղտների լեզուներն այնքան երկար են, որ դրանք կարող են մտնել նրանց ականջների մեջ։
14. Կոկորդիլոսները կարող են 3 տարի ապրել առանց սննդի։
15. Ջրածիծառներն իրենց կյանքի մեծ մասն անց են կացնում օդում ու կարող են մինչև 10 ամիս թռչել՝ առանց կանգ առնելու։
16. Ֆլամինգոները միզում են իրենց սեփական ոտքերի վրա, որ հովանան։
17. Թռչող մկները կաթնասունների միակ տեսակն են, որոնց ներկայացուցիչները կարող են թռչել։
18. Ութոտնուկները կարող են իրենց շոշափուկներն օգտագործել համն ու հոտը որոշելու համար։
19. Շնաձկների մոտ ողջ կյանքի ընթացքում աճում են ատամները։ Դրանց քանակը կարող է հասնել մինչև 30 000-ի։
20. Մեղուները երբեք չեն քնում։
Պատրաստեց 168.am-ը: