
«Շշուկներն ամեն օր հայտնվում են». Պոչետինոն՝ «Ռեալը» գլխավորելու մասին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է լուրերեն այն մասին, որ ինքը կարող է գլխավորել «Ռեալը»:
Հաղորդվել էր, որ 46-ամյա մասնագետին առաջարկվել է գլխավորել «Ռեալը»՝ տարեկան 15 մլն ֆունտ աշխատավարձի դիմաց:
«Ես կենտրոնացած եմ «Տոտենհեմում» աշխատանքի վրա: Ամեն օր նոր շշուկներ են առաջանում: Օրեր առաջ հայտնվեց տեղեկություն, որը հակասում էր նրան, ինչ դուք ինձ հայտնեցիք:
Ամենակարևորը, որ մարդիկ պետք է իմանան, այն է, որ ես կենտրոնացած եմ «Տոտենհեմում» աշխատանքի վրա: Երկրպագուները, նախագահ Դենիել Լևին պետք է իմանան, որ ես կենտրոնացած եմ ակումբի վրա: Շշուկները շշուկներ են, դրանք միշտ լինում են: Ոչ միայն «Տոտենհեմում», այլ յուրաքանչյուր ակումբում: Ոչինչ հնարավոր չէ անել»,- Պոչետինոյին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը