Բաժիններ՝

«Ռամոսը օրինակ է ուրիշների համար». Լուիս Էնրիկե

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի մասին կարծիքով:

«Մենք գիտենք, որ ֆուտբոլիստի հասցեին հնչող սուլոցը ֆուտբոլի մի մասն է: Խաղացողները պետք է պատրաստ լինեն ցանկացած քննադատության:
Այնպիսի խաղացողներ, ինչպիսին Ռամոսն է, ունեն հեղինակություն և բնավորություն: Նա եզակի և յուրահատուկ խաղացող է:

Նա ամեն ինչ հաղթել է Իսպանիայի հավաքականի և ակումբի հետ: Ռամոսը եզակի պրոֆեսիոնալ է և առաջնորդ, ով օրինակ է հանդիսանում մյուսների համար»,- Էնրիկեին է մեջբերում Football Espana-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս