Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային նյութերը:
Այսօր ԱԺ գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը ներկայացրեց գազի ոլորտում առկա իրավիճակը և սակագնի փոփոխության հարցում իր տեսակետը:
Նոյեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ճանապահի 6-րդ կմ-ին բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող «Ֆորդ-տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Ֆորդ տրանզիտ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել աջակողմյան ձորակը. «Ֆորդ տրանզիտ»-ի 59-ամյա վարորդ Դավիթ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հարցին՝ դաշինքի ցուցակում անակնկալներ լինելո՞ւ են, պատգամավորը պատասխանեց. «Հետաքրքիր լուծումների ականատես կլինեք, բայց սենսացիոն որևէ բան չի լինի»:
Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր զինծառայողների վիճակն այս պահին գնահատվում է բավարար:
ՀՀ կառավարությունը առողջապահական ծրագրերի բյուջեի վերաբաշխման միջոցով քաղաքացիների համար հասանելի դարձրեց անվճար ու արտոնյալ պայմաններով բուժօգնությունն ու սպասարկումը:
ՀՀ կառավարությունն առաջարկում է տեղափոխել ՀՀ նախագահի և վարչապետի նստավայրերը: Նման որոշում ընդունվեց նոյեմբերի 8-ին կայացած կառավարության նիստում:
Տաջիկստանի հյուսիսի Խուջանդ քաղաքի խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած խռովության հետեւանքով առնվազն տասներեք կալանավոր է սպանվել:
ՀՀ վարչապետի պոշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշանակումներ կատարելու մասին որոշումներ է ստորագրել:
Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց՝ դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություների անցկացման համար 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվնել 2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 200 դրամ:
Ռուս սահմանապահները նոյեմբերի 7-ին կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը:
Նոյեմբերի 7-ին, ժամը 23.30-ին, Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո Արսեն Արսենյանի «Նիսան»-ը բախվել է կայանած «Մերսեդես»-ին, իսկ «ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, փոխադարձ կարևորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 6-ին, ժամը 09.30-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար էին բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Մենք առաջարկում ենք, որ պատասխանվի՝ նպատակահարմար չէ: Մենք գտնում ենք, որ վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնառիթի սպասրկման կարգը ճիշտ կլինի, որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը»,-ասաց Զեյնալյանը:
ՀԱՊԿ-ի պետությունների ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնեցնել հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միասնական միացյալ համակարգի ստեղծման աշխատանքի պլանը:
Ֆլորենցիայում նոյեմբերի 7-ին կյանքի 91-րդ տարում վախճանվել էռուսաստանցի եւ ֆրանսիացի հռչակավոր նկարիչ, «Լիանոզովո» ոչ պաշտոնական գեղարվեստական խմբի հիմնադիրներից մեկը՝ Օսկար Ռաբինը:
«Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից եւ նրա 10 դաշնակից կազմակերպություններից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Հելսինկիիում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր զինծառայողների վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, որոնցից երկուսին նախատեսվում է տեղափոխել ԿԿԶՀ:
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում նոյեմբերի 11-ին հոգեհանգստի կարգ կկատարվի՝ ի հիշատակ նոյեմբերի 7-ին Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ զոհված զինծառայողների:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում նշված է.
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պաշտոնապես ներողություն է խնդրել նացիստական Գերմանիայից փախած հրեաներից ու նրանց ընտանիքներից, որոնց Կանադայի կառավարությունը հրաժարվել է ընդունել 1939 թվականին:
Լոնդոնում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաև այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած մարդկանց մատնանշած թեկնածուին:
Կյանքի 87-րդ տարում նոյեմբերի 7-ին մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր, «Օսկար» մրցանակh դափնեկիր Ֆրանսիս Լեյը:
CNN հեռուստաընկերության թղթակից Ջիմ Ակոստան ժամանակավորապես զրկված է Սպիտակ տան մշտական անցագրից, որը պահանջվում է մամուլի համար բաց միջոցառումների այցելության համար, նոյեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի նախագահի հետ լեզվակռիվ սարքելու պատճառով:
Ոստիկանները բերման են ենթարկել, այպես ասած, «օրենքով գող» Մերաբ Քալաշովին։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ:
Առնվազն վեց մարդ է զոհվել Չինաստանի հյուսիսի Հեբեյի նահանգի Սինլե քաղաքի պարարտանյութերի արտադրության գործարաններից մեկում գազագեներատորային կայանքի պայթելու հետեւանքով, եւս յոթ հոգի տուժել է: