Կորած երեխայի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
ԱԻՆ փրկարար ծառայությունը ժամանակավորապես դադարեցրել է Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, ժամը 18:00-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Նոյեմբերի 7-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., տառապում է աուտիզմով) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության ՄՎ աշխատակիցներ և կորած քաղաքացու հարազատներ: