
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կառաջադրվի վարկանիշային ցուցակով

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի վարկանիշային ցուցակով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենց քաղաքական թիմի շանսերը բավականին բարձր են: Սանոսյանը դեռ չգիտի, թե ում հետ է մրցելու:
Թե ինչո՞ւ պետք է քաղաքացին ընտրի իրեն, մարզպետը նշեց, որ բնակիչները տեսնում են հեղափոխությունից հետո մարզում տեղի ունեցող փոփոխությունները՝ մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ են կառուցվում, համայնքների աշխատաոճում փոփոխություններ կան, և մարդիկ տեսնում են միտումը, որ հիմք է դրվում նոր առաջընթացի. «Դրանով է պայմանավորված վստահությունը, որ քաղաքական մեր թիմն այս կուրսը կշարունակի, և ամսեամիս, տարեցտարի նորագույն փոփոխությունների ականատես կլինեն բնակիչները»: