
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը դեռ չգիտի առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը դեռ չգիտի՝ առաջադրվելո՞ւ պատգամավորի թեկնածու, թե՞ ոչ:
«Դեռ հստակ որոշում չկա: Մեր կուսակցության ռեյտինգային թեկնածուների ցանկը որոշում է կուսակցության վարչությունը: Դեռ որոշում չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կ.Սարուխանյանը:
Ըստ նրա՝ Շիրակում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 15 ռեյտինգային ցուցակում: ՔՊ-ի շանսերը Շիրակում նա բարձր գնահատեց:
Մարզպետը խոստացավ ամեն ինչ անել և հետևողական լինել, որպեսզի ընտրությունների ժամանակ խախտումներ և կեղծիքներ չլինեն: